Ապրիլի 23-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 00.05-ի սահմաններում 38-ամյա Մհեր Ս.-ն «Մերսեդես Բենց-430ե մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ճանապարհի 29-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված, 34-ամյա Արամ Մ.-ին պատկանող «ԳԱԶ-2410ե և 26-ամյա Սևակ Վ.-ին պատկանող «ՎԱԶ-21093ե մակնիշի ավտոմեքենաներին:
Պատահարի հետևանքով Սևակ Վ.-ն և նշված մեքենաների մոտ գտնվող 4 քաղաքացիներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:Կատարվում է քննություն:









































