2013 թվականի առաջին երեք ամիսներին Բրազիլիայում գրանցվել է «դենգե» տենդով հիվանդացության ավելի քան 635 հազար դեպք: Բժիշկները նախազգուշացնում են համաճարակի սկսվելու մասին:
Բրազիլիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2013-ի հունվարի 1-ից մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում գրանցված դեպքերից շուջ 1300-ը ծանր են, մահացել է 108 մարդ: Անցած ողջ տարում հիվանդությունից 102 մարդ է մահացել: Հիվանդացության թվի աճը 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է մոտ 380 տոկոս: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Այս առումով ամենավտանգավոր նահանգներն են Մինաս Ժերայսը, Գոյասը, Սան Պաուլուն, Մատու Գրոսու դու Սուլը և Ռիո դե Ժանեյրոն:
«Դենգեի» (սուր վիրուսային հիվանդություն) վերջին համաճարակը հարավամերիկյան այս երկրում գրանցվել է 2010 թվականին, վարակվել էր 580 հազար մարդ, մահացել 285-ը:








































