Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կարող է ընդունել Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի կոորդինացման պենտագոնի առաջարկությունը, փորձագետները չորեքշաբթի կքննարկեն մանրամասները, հայտնում է RIA Novosti-ն: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում արձագանքել են պենտագոնի դիմումին և օպերատիվ դիտարկում են Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի գործողությունների կոորդինացման ամերիկացիների առաջարկը: Ընդհանուր առմամբ, այդ առաջարկությունները կարող են ընդունվել և իրականացվել»,- հայտարարել է Կոնաշենկովը:
«Պահանջվում է միայն ճշտել առանձին տեխնիկական մանրամասներ, որոնք այսօր ռուսական ռազմական գերատեսչության և պենտագոնի միջև կքննարկվեն փորձագիտական մակարդակով»,- ավելացրել է նա:








































