Չնայած իր հարցազրույցում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ոչ»-ի ճակատի գնահատականներին համահունչ տեսակետներ է հնչեցրել, այնուամենայնիվ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բացառում է Ռոբերտ Քոչարյանի ու «ոչ»-ականների համագործակցությունը։ Ըստ Փոստանջյանի՝ թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը նույն համակարգի ներկայացուցիչ են:
Եվ այդ մարդիկ «պիտի բացառեն իրենց մասնակցությունը» նման շարժումներին։ «Պետք է տապալենք համակարգը, որի մասն են այդ երեք անձինք, և որոնք պետք է պատասխանատվության կանչվեն։ Մեր խնդիրը ոչ միայն «ոչ» ասելն է սահմանադրական նախագծին, այլ պետք է գանք նրան, որ տեղի ունենա համակարգային փոփոխություն»,- ասաց Փոստանջյանը։
Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը չի բացառել, որ Քոչարյանն իր թիմով մասնակցի 2017-ի խորհրդարանական ընտրություններին, որպես թեկնածու։ «Չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը ունենա հնարավորություն մասնակցելու որևէ ընտրության, որովհետև նա մերժելի անձնավորություն է»,- այս առթիվ ասաց Փոստանջյանը՝ շարունակելով. «Այսօրվա քաղաքական հայտը պետք է ներկայացվի այնպիսի թեկնածուների միջոցով, որոնք ընդհանրապես կապ չունեն հանցագործություների հետ»։
Մանրամասները դիտեք տեսանյութում։







































