Բրազիլիայի Բարձրագույն ընտրական դատարանը երեքշաբթի որոշում է ընդունել հետաքննություն սկսել ընդդեմ գործող նախագահ Դիլմա Ռոուսեֆի և փոխնախագահ Միշել Տեմերի` նախընտրական քարոզարշավում նավթային Petrobras ընկերությունում մեքենայություններից ստացված միջոցներ օգտագործելու կասկածանքով: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Petrobras-ում կոռուպցիոն համակարգը բացահայտվել է 2014-ին: Որոշ ֆունկցիոներներ ընկերության անունից պայմանագրեր են ստորագրել և դրա համար պայմանագրերի գումարի 3 տոկոսը ստացել: Այդ միջոցներն օգտագործվել են քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին գնելու համար:
7 դատավորից 5-ը կողմ են քվեակել հետաքննության վերսկսմանը: Փետրվարին դատավորը հայցն ընդդիմության արխիվ էր ուղարկել ոչ բավարար ապացույցների պատճառով: