Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին` Բիլալ Էրդողանը, լքել է Թուրքիան և տեղափոխվել Իտալիա: Նշվում է, որ Բիլալ Էրդողանը, ում անունը 2013-ին շեշտվում է կոռուպցիոն սկանդալում, որոշել է լքել հայրենիքը` կանխատեսելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անկումը: Այս մասին հաղորդում է Cumhuriyet-ը:
«Այս տարվա հունիսին տեղի ունեցած ընտրություններից հետո Բիլալ Էրդողանը որոշեց, որ իր հոր կուսակցությունն այլևս չի կարող իշխանության գլուխ մնալ»,- գրում է պարբերականը:
Էրդողանն իրեն թիկնապահներ հատկացնելու խնդրանքով դիմել է Իտալիայի կառավարությանը:
Ըստ թուրք փորձագետների` Էրդողան ընտանիքի փողերը տնօրինում է Բիլալը, ով մասնակից էր 2013-ի սկանդալին:
Իր հերթին, Բիլալ Էրդողանին մոտ կանգնած աղբյուրը նշում է, որ նա որոշել է Իտալիա մեկնել կրթությունը վերականգնելու համար, որը ստանում էր Ջոն Հեփքինսի համալսարանի Բոլոնիայի մասնաճյուղում:







































