Նյույորքյան Sugar and Plumm-ի հրուշակագործները վաճառքի են հանել հսկայական՝ 10 կգ քաշով շոկոլադե ձու: Արտասովոր ձուն գրեթե 1 մ բարձրություն ունի: Այն պատրաստված է մուգ վենեսուելական շոկոլադից, իսկ նրա ստեղծմամբ չորս օր զբաղվել են փարիզյան վարպետները:
Ձուն ամբողջությամբ արտահայտում է Զատկի թեմատիկան. այն զարդարված է կանաչ տերևներով, ճուտիկներով ու զատիկներով: Sugar and Plumm-ի տիրուհին արդեն վաճառել է նման երկու ձու՝ իր ընկերներին:









































