Միսն ու շոկոլադը կարող են ընկճախտ առաջացնել այդ մթերքներն օգտագործող մարդկանց մոտ։ Նման եզրակացության են եկել իսպանացի գիտնականները։ Նրանք հետազոտություն են անցկացրել ավելի քան 15 հազար կամավորների մասնակցությամբ։ 10 տարվա ընթացքում գիտնականները հետևել են նրանց դիետային։ Դրանից բացի՝ հաշվի են առնվել փորձաքննություների արդյունքներն ու փորձի մասնակիցների ընդհանուր առողջական վիճակը։
Փորձի արդյունքներով մասնագետները եկել են եզրակացության, որ ընկճախտն ու հոգեբանական վիճակի այլ շեղումներ առավել հաճախ նկատվել են մսի ու շոկոլադի սիրահարների մոտ։ Այս մասին հայտնում է Planet Today-ը։
Պարզվել է նաև, որ վերոնշյալ սննդամթերքները կարող են դուրս բերել մարդու նյարդային համակարգը հավասարակշռությունից։
Հետազոտողները խորհուրդ են տալիս օրական օգտագործել մինչև 100 գրամ շոկոլադ։ Դա կնազեցնի սրտի հիվանդությունների ու կաթվածի ռիսկը։









































