«Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը, Լեո Մեսսին և Խավիեր Մասկերանոն բաց նամակ են հասցեագրել Հռոմի պապին և հրավիրել նրան այցելել «Կամպ Նոու»-ն:
«Որպես «Բարսելոնա»-ի նախագահ ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հետ ընդհանուր հետաքրքրություններ ունենալ: Ես հատուկ զգացումներ եմ տածում այն կապակցությամբ, որ մայրական գծով նախնիներս Արգենտինայից են` երկրից, որն ինձ նունյպես հոգեհարազատ է»,- նշել է Սանդրո Ռոսելն իր նամակի մեջ:
«Մենք հրավիրում ենք Ձեզ այցելել մեր մարզադաշտը` «Կամպ Նոու»-ն, որպեսզի միասին դիտենք «Բարսելոնա»-ի խաղն ու Ձեր հայրենակիցների` Լիոնել Մեսսի ու Խավիեր Մասկերանոյի ելույթը, ովքեր նույնպես ստորագրում են այս նամակը»,- եզրափակել է Ռոսելը:






































