«Չելսի»-ի կենտրոնական պաշտպան Դավիդ Լուիսը բարձր է գնահատել Կազանի «Ռուբին»-ի խաղը: Թիմերը հանդիպում են անցկացնելու Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակչի շրջանակներում:
«Մեր մրցակիցն արդեն դուրս է մղել մրցաշարից երկու հզոր իսպանական թիմեր: Մենք պետք է զգույշ լինենք, խելացի ֆուտբոլ ցուցադրենք և գոլ բաց չթողնենք, քանի որ այդ հանգամանքը կարևոր է, երբ դիմակայության առաջին խաղն անցկացնում ես սեփական հարկի տակ:
Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկությունը կարևոր մրցաշար է մեր ակումբի համար: Մեզ բարդ հանդիպում է սպասվում բարձրակարգ մրցակցի դեմ»,- ասել է ֆուտբոլիստը:









































