ԵՄ-ն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիայի և Թուրքիայի սահմանագոտում բուֆերային գոտի ստեղծելու հարցը: Այդ մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Այդ մասին հայտարարել է ԵԽ-ի նախագահ Դոնալդ Տուսկը Էրդողանի հետ հանդիպումից հետո:
«ԵՄ-ն պատրաստ է Թուրքիայի հետ քննարկելու բոլոր հարցերը, այնպես որ, մենք քննարկել ենք նաև Սիրիայում բուֆերային գոտի ստեղծելու հարցը»,- նշել է Տուսկը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է կանգնեցնել հազարավոր մարդկանց կողմից Թուրքիայի սահմանի խախտումը, քանի որ հենց այդ ճանապարհով են փախստականները մուտք գործում Եվրոպա:
Ավելի վաղ Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնել են «անվտանգության գոտի» ստեղծել Սիրիայի հյուսիսում:







































