Հոլիվուդյան դերասանուհի Դրյու Բերիմորը գիտի համաշխարհային փառքի գինը, այդ պատճառով իր երեխաներին այդպիսի կյանք չի ցանկանում, հայտնել է starslife.ru-ն:
Նա հայտարարել է, որ ոչ մի գնով իր դուստրերին թույլ չի տա նկարահանվել կինոյում: Քառասնամյա աստղը սկսել է նկարահանվել 7 տարեկանից: Այժմ նա երեք տարեկան Ֆրենկիի և մեկուկես տարեկան Օլիվի օրինակելի մայրն է: Նրան կյանքի փորձը ստիպում է պաշտպան կանգնել սեփական երեխաներին և նրանց ինչքան հնարավոր է հեռու պահել նկարահանման հրապարակներից:
Միաժամանակ նա հայտարարել է, որ եթե դուստրերը ցանկանան գնալ իր հետքերով և սկսեն դերասանական կարիերա մեծ տարիքում, ինքը կաջակցի նրանց:











































