Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպաններ Դանի Կարվախալը և Ինյագո Մարտինեսը վնասվածքներ են ստացել, տեղեկացնում է AS-ը:
Երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածք են ստացել Իսպանիայի առաջնության հերթական տուրի հանդիպումների ժամանակ:
Նշենք, որ Կարվախալը և Մարտինեսը բաց կթողնեն Լյուքսեմբուրգի և Ուկրաինայի ընտրանիների դեմ հանդիպումները:









































