Alibaba ընկերության հիմնադիր և սեփականատեր Ջեկ Մայի և նկարիչ Ցզեն Ֆանչժիի համատեղ նկարը Հոնկոնգի աճուրդում վաճառվել է 5.4 միլիոն դոլարով: Այդ մասին ասված է Sotheby’s աճուրդային տան կայքում, հայտնում է lenta.ru-ն:
Սկզբում նկարի համար խնդրել են 322 հազար դոլար, սակայն առևտրի ընթացքում գինն աճել է 17 անգամ: Ստացված գումարը կուղղվի The Paradise International Foundation հիմնադրամի կարիքների համար, որը զբաղվում է բնապահպանության խնդիրներով:
«Դրախտ» անվանմամբ նկարը ստեղծվել է 2014 թվականին: Այնտեղ պատկերված է Երկիր մոլորակը: Ման այդ նկարի միջոցով ցանկացել է աշխարհի ուշադրությունը հրավիրել շրջակա միջավայրի խնդիրների վրա:











































