2015թ. գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը կհրապարակվի հոկտեմբերի 8-ին: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Շվեդական ակադեմիան, որի Նոբելյան կոմիտեն որոշում է հաղթողին:
Հաղթողի անունն առաջին անգամ կհայտարարի Շվեդական ակադեմիայի նոր մշտական քարտուղար Սառա Դանիուսը՝ մեր ժամանակով 15:00-ին:
Անցած տարի այդ ոլորտում մրցանակի է արժանացել ֆրանսիացի գրող Պատրիկ Մոդիանոն:
Այս շաբաթ հայտնի կդառնան Նոբելյան մրցանակակիրների անունները բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, խաղաղության ոլորտներում: Էկոնոմիկայի ոլորտում մրցանակակրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 12-ին: