ԱՄՆ Տեխաս նահանգի Էլ-Պասո քաղաքի բնակչուհին իր տանը հայտնաբերել է անծանոթ տղամարդու, որը մերկ պարելիս է եղել լոգասենյակում՝ հաղորդում է El Pso Times-ը:
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 1-ին: Քանի որ տղամարդը՝ 41-ամյա Հեկտոր Սանչեսը, Հյուսիսային Կարոլինայից, հրաժարվել է հեռանալ, կինը ոստիկանություն է կանչել: Կնոջ խոսքերով՝ ինքը անծանոթին հայտնաբերել է, երբ տուն է վերադարձել և լոգարանից լսել է ջրի ձայն:
Իրավապահ մարմինների աշխատակիցները դեպքի վայր են ժամանել ծառայողական շան հետ: Ոստիկանությունը Սանչեսին հայտնաբերել է մահճակալի վրա պառկած: Այդ ժամանակ նա դարձյալ մերկ է եղել: Երբ ոստիկանները պահանջել են լքել ուրիշի տունը, տղամարդը հրաժարվել է:
Սանչեսին տարել են ոստիկանական տեղամաս և կալանքի տակ վերցրել՝ 2500 դոլար գրավով: Նրա դեմ ներկայացվել է ուրիշի տուն անօրինական ներխուժելու և վնաս հասցնելու մեղադրանք: Չի հստակեցվում, թե դատավարությունը երբ կկայանա:









































