Լոնդոնի «Չելսի»-ն Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 8-րդ տուրում 1։3 հաշվով պարտվել է «Սաութհեմփթոն»-ին։
Շարունակում են ասեկոսեներ շրջանառվել «ազնվականներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկության վերաբերյալ։
«Մարդիկ կարող են ասել ինչ ցանկանան։ Կարծում եմ՝ պետք է հարցնեք խաղացողներին։ Եթե նրանք ասեն, որ չեն վստահում ինձ, կհեռանամ։ Դա միակ գործոնն է, որը կարող է ինձ ստիպել հեռանալ»,- հայտարարել է Մոուրինյոն։
Հիշեցնենք, որ «Չելսի»-ն 8-րդ տուրից հետո 16-րդն է մրցաշարային աղյուսակում։








































