Սիրիացի քրդերն աջակցում են ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ պայքարում Ռուսաստանի գործողություններին և Մոսկվայի հետ ռազմական համագործակցության հույս ունեն: Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է սիրիական Քրդստանի ամենաազդեցիկ՝ «Դեմոկրատական միություն» կուսակցության ղեկավար Սալիհ Մուսլիմ Մուհամմեդը:
«Մենք բոլոր նրանց կողմից ենք, ովքեր պայքարում են Սիրիայում ահաբեկչության դեմ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին՝ նրա գործողությունները վայելում են մեր աջակցությունը, թեև դրանք ուշացել են»,- ասել է Մուհամմեդը: Նա հուսով է, որ ռուսական միջամտությունը կնպաստի Սիրիայում հակամարտության քաղաքական լուծմանը:
Մուհամմեդը նաև ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատների հետ Մոսկվայի ավելի սերտ համագործակցության կոչ է արել: «Քրդական կողմը փոխգործակցում է միջազգային կոալիցիայի հետ, և մենք ցանկանում ենք, որ և՛ քրդերը, և՛ կոալիցիան համագործակցեն Ռուսաստանի հետ հակաահաբեկչական պայքարում: Մենք ցանկանում ենք, որ բոլոր կողմերը համախմբվեն այդ չարիքի դեմ»,- եզրափակել է Մուհամմեդը:









































