Հոնոլուլուում կայացած NBA-ի նախամրցաշրջանային խաղում «Լոս-Անջելես Լեյքերս»-ը պարտվել է «Յուտա»-ին։
Խաղն ավարտվել է 90։71 հաշվով (18:16, 15:22, 24:21, 33:12): Այդ խաղին մասնակցել է նաև «Լեյքերս»-ի առաջատար Քոբի Բրայանթը, ով 8 ամսվա դադարից հետո շարք է վերադարձել։ 12 րոպեում նա վաստակել է 5 միավոր։
Հիշեցնենք, որ Բրայանթը ստացել էր ուսի պտտահոդի վնասվածք, որի պատճառով ս․թ․ հունվարին վիրահատվել էր։









































