ՆԱՏՕ-ն այսօր արտահերթ հանդիպում կանցկացնի Սիրիայում Ռուսաստանի գործողությունների հարցով։ Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հայտարարության մեջ։
«Ռուսաստանի գործողությունները չեն նպաստում տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը»,- հայտարարել է Սթոլթենբերգը։
Դաշինքում հայտարարել են Ռուսաստանի կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտման անընդունելիության մասին։ Հաղորդվում է, որ Սթոլթենբերգը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։
«Ես Ռուսաստանին կոչ եմ անում լիովին հարգել ՆԱՏՕ-ի օդային տարածքը՝ խուսափելու դաշինքի հետ լարվածության սրումից»,- հայտարարել է Սթոլթենբերգը։