![](https://www.1in.am/assets/uploads/2015/10/4101507.jpg)
Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում 2015 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր են դարձել Յույու Տուն, Ուիլյամ Քեմփդելը, Սատոշի Օմուրան: Այս մասին հայտնում է TASS-ը:
Առաջիկա օրերին հայտնի կդառնան մյուս անվանակարգերում հաղթողների անունները: Հոկտեմբերի 6-ին Շվեդիայի մայրաքաղաքում կհայտարարվի Նոբելյան կոմիտեի որոշումը ֆիզիկայի ոլորտում, հոկտեմբերի 7-ին՝ քիմիայի ոլորտում: Հոկտեմբերի 9-ին Օսլոյում կհրապարակվի խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը: