![](https://www.1in.am/assets/uploads/2015/10/1296797108.jpg)
NASA-ն փորձարկում է լուսնագնացի նախատիպ՝ Երկրի բնական արբանյակի բևեռներում ջրային սառույցի որոնման համար: Այս մասին գրում է space.com կայքը:
RP15 անվանված սարքն արդեն մի շարք փորձարկումներ է անցել Լինդոն Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնում, և ավելի վաղ հրապարակված տվյալների համաձայն՝ հաջողությամբ կատարել է մի քանի կենտրոնական առաջադրանք, այդ թվում՝ մակերևույթի հորատման և նմուշներ վերցնելու: