Չինաստանի Գուանդուն նահանգում միանգամից մի քանի ուժգին տորնադո է գրանցվել, որոնք առաջացել են երկրին պատուհասած «Մուչժիգե» թայֆունի հետևանքով։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Վերջին տվյալներով՝ մահացել է 6 մարդ, վիրավորվել 215-ը։ Կան տասնյակից ավելի անհետ կորածներ. նրանք բոլորը ձկնորսներ են։