![](https://www.1in.am/assets/uploads/2015/10/151004115851_nimr_624x351_getty_nocredit.jpg)
Մեծ Բրիտանիան Սաուդյան Արաբիային կոչ է արել չիրականացնել շիա մուսուլմանի մահապատիժը, որին դատապարտել են հակակառավարական ցույցերին մասնակցելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ բարձրացրել է Ալի ալ-Նիմրի ճակատագրի հարցը, ով դատապարտվել է գլխատման և խաչելության:
Համաձայն Սաուդյան Արաբիայի օրենքների՝ դա նշանակում է, որ նրա գլխատված մարմինը փայտե շրջանակով ի ցույց կդրվի բոլորին:
Ալի էլ-Նիմրը մեղավոր է ճանաչվել մի շարք հանցագործություններում, այդ թվում՝ զանգվածային անկարգությունների, իշխանությունների տապալման կոչերի, այրող ռումբերի կիրառման և կողոպուտի մեջ:
Նշվում է, որ նա այդ հանցագործությունները կատարել է Քաթիֆ արևելյան գավառում, որտեղ բնակվում է սաուդցի շիաների մեծամասնությունը:
Նա ձերբակալվել է 2012 թվականին, երբ ընդամենը 17 տարեկան էր: