ԴԱԻՇ-ի, «Ջեբհաթ Ալ-Նուսրայի» և «Ջեյշ Ալ-Յարմուկի» ավելի քան 3000 գրոհայիններ Սիրիայից փախել են Հորդանան՝ վախենալով նախագահ Բաշար Ասադի զորքերի հարձակումից և ռուսական ավիացիայի հարվածներից։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ռազմական աղբյուրին։
Սիրիական բանակը, աղբյուրի խոսքով՝ հոկտեմբերի 4-ին հարվածներ է հասցրել ահաբեկիչների դիրքերին Դամասկոսի արվարձանում, ինչպես նաև Դեր-Զոր և Հոմս նահանգներում՝ ներառյալ հնագույն քաղաք Պալմիրան։
Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի Ավիատիեզերական ուժերը սկսել են կետային հարվածներ հասցնել Սիրիայում ԴԱԻՇ-ի օբյեկտներին։ Ավիացիոն խմբում ներառված են ավելի քան 50 ինքնաթիռներ և ուղղաթիռներ՝ ներառյալ Սու-24Մ, Սու-25, Սու-34։










































