Գվատեմալայում սողանքի զոհերի թիվը հասել է 131-ի, ևս մոտ 300 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է Prensa Libre-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Փրկարարական աշխատանքների ղեկավար Խուլիո Սանչեսը հայտարարել է, որ հաջողվել է հեռացնել 74 հազար տոննա գրունտ, որը թափվել էր Սանտա Կատարինա Պինուլա քաղաքի վրա։
Ժամ առ ժամ նվազում են հողազանգվածի տակ ողջ մարդ գտնելու հույսերը, սակայն իշխանությունները վստահեցնում են, որ որոնողա-փրկարարական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան հնարավոր է։