ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղացող Ուեյն Ռունին հիանալի համալրում կլինի փարիզյան թիմի համար: Շվեդ ֆուտբոլիստը կարծում է, որ եթե Ռունին որոշի փոխել ակումբային գրանցումը, ապա կարիերան շարունակելու լավագույն տարբերակը կլինի ՊՍԺ տեղափոխությունը:
«Ռունին հիանալի ֆուտբոլիստ է: Նա աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: Կարծում եմ՝ բոլորն են ցանկանում, որ նա տեղափոխվի մեր ակումբ: Եթե Ռունին ցանկանում է դառնալ ֆուտբոլային լավագույն նախագծի մասը, ապա ընտրության միայն մեկ հնարավորություն ունի:
ՊՍԺ-ն ցանկանում է դառնալ Եվրոպայի լավագույն ակումբը, և ինձ համար անակնկալ չի լինի, եթե թիմի սեփականատերերը հետաքրքրվեն Ռունիի ծառայություններով: Նա Եվրոպայի լավագույն հարձակվողների տասնյակում է»:






































