Այս պահին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և «Բարև»-ի հեղափոխականները գտնվում են Վանաձորում:
Մարտի 31-ին՝ կիրակի օրը, դուրս գալով հացադուլից՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 1-ից սկսել է չորսօրյա մարզային «ազգային զորահավաքային արշավը»: Ինչպես նա տեղեկացրել էր իր վերջին հանրահավաքի ժամանակ, այս արշավի ընթացքում նա պատրաստվում է հավաքագրել քաղաքացիների բանակ` նոր Հայաստանի ազատագրման համար:
Վանաձորից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի բարևարշավի երթուղին լինելու է Սպիտակ՝ 14:30, Ապարան՝ 15:30, Աշտարակ՝ 17:00:










































