Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մոտ 3 հազար ցուցարարներ պիկետել են խորհրդարանի շենքը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
Նշվում է, որ խորհրդարանի շենքի մոտ հավաքված «Արժանապատվություն և ճշմարտություն» քաղաքացիական հարթակի ներկայացուցիչները Մոլդովայի և ԵՄ-ի դրոշներով են:
Ցուցարարները բացականչում են՝ «Բանտ օլիգարխներին», «Վերադարձնենք երկիրը»: Ակտիվիստներից փաստաբան Անդրեյ Նեստասեն ամբիոնից հայտարարել է, որ երկրում անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել նախագահի ընտրության հարցով:
Ձախակողմյան ընդդիմադիրները, որոնք ավելի վաղ վրաններ էին տեղադրել մոտակայքում, չեն խառնվում մյուս կողմի ցուցարարներին: Նրանց շարքերից հրահրմանը չենթարկվելու կոչեր են հնչում: