ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Թուոլոմնի քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 4 դեռահասի՝ սեփական դպրոցի վրա զինված հարձակում ծրագրելու կասկածանքով: Այս մասին հայտնել են տեղի շերիֆի ներկայացուցիչները՝ գրում է TASS-ը:
Նրանց խոսքերով՝ սեպտեմբերի վերջին քաղաքի դպրոցներից մեկի աշխատակիցները իրավապահներին հայտնել են, որ մի քանի դեռահասներ հարձակում են ծրագրում ուսուցիչների և աշակերտների վրա:
Հետաքննության արդյունքում ոստիկանությունը պարզել է, որ դավադրություն են կազմակերպել 4 դպրոցականներ: Նրանք կազմել են այն ուսուցիչների և աշակերտների ցուցակը, որոնք պետք է հարձակման զոհ դառնային, և ծրագրել էին կիրառել հրազեն:
Ձերբակալված դեռահասների անունները չեն հրապարակվել:











































