Monday, 15 06 2026
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը արժանացել է եվրոպական դիպլոմի

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը նախարարության կողմից ներկայացվել է եվրոպական դիպլոմի: Այդ ուղղությամբ աշխատանքներն սկսվել են դեռևս 2011 թվականին՝ նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի իրականացրած «Բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող պոտենցիալ տարածքների նույնականացման ծրագրի իրականացում՝ «Էմերալդ ցանցը» Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

Նշված ծրագիրը ֆինանսավորվել է Եվրախորհրդի կողմից՝ որպես Բեռնի կոնվենցիայի գործողություն: Ծրագրի թիրախային նպատակներից է եղել նաև Հայաստանի որևէ պահպանվող տարածքի միջազգային գնահատումը և համապատասխանելիությունը ապահովելու դեպքում, նաև կարգավիճակի ներկայացումը: Որպես այդպիսին նախարարությունն ընտրել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը:

Այդ նպատակով 2011թ. նոյեմբերին «ԲԾԻԳ» ՊՀ-ն կոնվենցիայի քարտուղարությանն է ներկայացրել Հայաստանի հայտը՝ «Խոսրովի անտառըը Եվրախորհրդի պահպանվող տարածքի դիպլոմի առաջադրման վերաբերյալ:

2012 թ. փետրվարին Ստրասբուրգում կայացած Կոնվենցիայի «Պահպանվող տարածքների եվրոպական դիպլոմի» փորձագետների խմբի հանդիպման ժամանակ ներկայացվել են «Խոսրովի անտառի» վերաբերյալ զեկույցն ու արգելոցը Եվրախորհրդի պահպանվող տարածքի դիպլոմի ներկայացնելու հայտը:

Հանձնաժողովը ընդունել է ազգային զեկուցը և 2012-ի ապրիլին Հայաստան է գործուղել իր անկախ փորձագետ Հերվե Լեթյերին՝ «Խոսրովի անտառի» առկա վիճակի և ներկայացվող հայտին համապատասխանելու վերաբերյալ անկախ գնահատում իրականացնելու և զեկույց պատրաստելու նպատակով:

Եվրախորհրդի փորձագետը արգելոցում նախ կազմակերպել է պահպանվող տարածքներին ներկայացվող եվրոպական չափանիշներին ու պահանջներին վերաբերող 2-օրյա աշխատանքայի սեմինար, որին մասնակցել են նախարարության, արգելոցի, «ԲԾԻԳ» ՊՀ-ի, համայնքների և հկ-ների ներկայացուցիչներ, ապա 3 օր ինքնուրույն, առանց ԲՆ մասնագետների միջամտության, ուսումնասիրություններ է իրականացրել արգելոցում:

Արդյունքում Հ. Լեթյերը նոյեմբերին «ԲԾԻԳ» ՊՀ է ներկայացրել զեկույցի նախագիծը, որը 2 անգամ լրամշակել են ԲՆ փորձագետները, կատարել լրացումներ ու հավելումներ, տրամադրել լրացուցիչ նյութեր ու պարզաբանումներ, որից հետո այն 2013թ. մարտի 26-ին ներկայացվել է Եվրախորհրդի «Փորձագետների խորհրդի մասնագիտական հանձնաժողովին»:

Զեկույցից բխող հարցերին ու կարծիքներին պարզաբանումներ, մեկնաբանություններ, լրացուցիչ տեղեկատվություն տալու և հետագա գործողությունների վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով հանձնաժողովի նիստին հրավիրվել և մասնակցել է ՀՀ բնապահպանության նախարարության պատվիրակությունը:

Զեկույցի և զեկույցին հաջորդած քննարկման արդյունքում Եվրախորհրդի «Փորձագետների խորհրդի մասնագիտական հանձնաժողովը» հավանություն է տվել զեկույցին և կայացրել որոշում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի եվրադիպլոմի հայտը ներկայացնելու կոնվենցիայի բյուրոյի քննարկմանը:

Համաձայն Եվրախորհրդի ընթացակարգի՝ բյուրոյի կողմից երաշխավորվելուց հետո դիպլոմի տրամադրման որոշումը կայացնելու է Եվրախորհրդի նախարարների կոմիտեն:

ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է, որ դիպլոմը տրվում է մինչև 5 տարի ժամկետով, այն թարգմանվում է Եվրախորհրդի աշխատանքային 2 լեզվով՝ անգլերեն ու ֆրանսերեն, հանձնվում է տվյալ երկրում Եվրախորհրդի ներկայացուցչի կողմից:

Պատվիրակությունն աշխատել է նաև Եվրախորհրդում Հայաստանի ներկայացուցչության հետ, համաձայնություն է ձեռք բերվել հետագա գործողությունների իրականացման վերաբերյալ:

Այս աշխատանքներին աջակցել է «Անդրսահմանային միացյալ քարտուղարությանը» (TJS):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում