Մեծ Բրիտանիայի Քովենթրի քաղաքում երկհարկանի ուղևորատար ավտոբուսը մխրճվել է մթերային խանութի մեջ՝ մինչ այդ հարվածելով մերձակայքում կայանած մի քանի ավտոմեքենաների: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Տեղի ոստիկանությունում հայտնել են, որ միջադեպի արդյունքում 8 մարդ է տուժել, որոնցից 3-ի վիճակը գնահատվում է ծանր:
The Telegraph-ի տվյալներով՝ վթարի հետևանքով 2 մարդ մահացել է:
Վթարը տեղի է ունեցել քաղաքի կետրոնում՝ ամենաբանուկ փողոցներից մեկում:












































