Շվեյցարական Léman Bleu հեռուստաընկերությունը ստանդարտ հեռուստատեսային տեսախցիկներից անցել է Apple-ի սմարթֆոնների, հայտնում է Ubergizmo-ն:
Apple-ն անընդհատ աշխատում է իր սարքավորումներում պատկերի որակի բարձրացման վրա: Այժմ, երբ iPhone-ի նոր մոդելները կարող են նկարել 4K խտությամբ տեսագրություն և ունեն տեսանյութը կայունացնող ֆունկցիա, ծանր տեսախցիկներին սպասվում է լուրջ մրցակցություն լրատվական ոլորտում:
Շվեյցարական հեռուստաընկերությունը սմարթֆոններով ռեպորտաժներ նկարահանելու փորձերը սկսել է դեռևս ամռանը: iPhone-ներով նկարահանված հաջողակ թողարկումներից հետո ընկերությունը վերջնականապես որոշել է անցնել կոմպակտ սմարթֆոններին:








































