Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը հույս ունի թիմում պահել Քրիշտիանու Ռոնալդուին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Ռոնալդուի ցուցանիշները խոսում են իր մասին: Ես հուսով եմ, որ նա կշարունակի գոլերի հեղինակ դառնալ:
Ռոնալդուն շատ կարևոր ֆուտբոլիստ է «Ռեալ»-ի համար, և ես վստահ եմ, որ նա կշարունակի փայլել «արքայական ակումբ»-ում»,- հայտարարել է Բենիտեսը:









































