1793թ.-ին մահապատժի ենթարկված Լյուդովիկոս 16-րդի արնաշաղախ հագուստի կտորը վաճառվել է Փարիզի աճուրդում: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը՝ այն վաճառվել է 19 հազար եվրոյով:
Մինչ աճուրդը այն գնահատվում էր 4-5 հազար եվրո:
Կտորը տեղադրվել է փոքրիկ դագաղի մեջ, որտեղ կար նաև մի բուռ ավազ: Այն իբր հավաքվել էր գիլիոտի ենթարկված ֆրանսիական արքայի ոտքերի տակից:
Բացի կտորից, աճուրդի ժամանակ վաճառվել է նաև Լյուդովիկոս 16-րդի կոշիկի արծաթե ճարմանդը: Երկու իրերն էլ գնել է միևնույն մարդը:












































