Sunday, 05 07 2026
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ

Ուրիշ ինչ, «գրողի ծոցն» ուղարկելուց հետո 1 լարված տարի անց

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանը որոշ մանրամասներ է հայտնել ամերիկյան «Քարնեգի» կենտրոնի վերլուծաբանների հետ Սերժ Սարգսյանի հանդիպումից: Այդ հանդիպումը եղել է փակ ռեժիմով, այսինքն՝ մասնակիցների միջև պայմանավորվածությամբ, որ ոչինչ չի ձայնագրվում և հրապարակվում: Այդուհանդերձ, «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է այդ հանդիպմանը, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանի հարաբերության Թուրքիայի հետ, եթե Անկարան վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները:

Հիշենք, որ խոսքն այն արձանագրությունների մասին է, որոնց կապակցությամբ Սերժ Սարգսյանը Թուրքիային ՄԱԿ-ի ամբիոնից մեկ տարի առաջ ասում էր՝ «գրողի ծոցը» վավերացնեք: Փաստորեն, այդքանից հետո Հայաստանը դեռ պատրաստ է այդ արձանագրությունների շուրջ կառուցել հայ-թուրքական հարաբերությունը: Իսկապես, նախանձելի հետևողականություն, բայց նաև մի փոքր տարօրինակ:

Խնդիրն այն է, որ այդօրինակ հետևողականությունը վկայում է, որ հայ-թուրքական հարաբերությունը Հայաստանի համար ինքնանպատակ հարաբերություն է, և դրա համար Երևանը մեկ կարող է «գրողի ծոցն» ուղարկել Թուրքիային, մեկ սպասել, որ թուրքերը վավերացնեն այդ արձանագրությունները: Չի բացառվում իհարկե, որ Սերժ Սարգսյանը գուցե այժմ հարմար պահ է համարում հարաբերության պատրաստակամության վերաբերյալ մեսիջ հղել Թուրքիային, որը գտնվում է բավական բարդ վիճակում, քրդական լուրջ թնջուկի առաջ, աշխարհաքաղաքական մարտահրավերների պարագայում և կարող է մտածել Հայաստանի հետ հարաբերության միջոցով թուլացնել միջազգային բեռն իր ուսերին:

Համենայնդեպս, Երևանն, ըստ երևույթին, ունի նմանօրինակ ակնկալիք կամ հաշվարկ, որի շարունակությամբ էլ գուցե պատկերացնում է, որ այդպիսով ինքն էլ կթեթևացնի լարվածությունը ղարաբաղյան խնդրի ուղղությամբ՝ Թուրքիային բերելով որոշակի դրական հարաբերությունների դաշտ և թուլացնելով կամ բացելով Ադրբեջանի թիկունքի գոնե մի «փեղկը»:

Իհարկե, չի բացառվում, որ դա ամենևին էլ Երևանի հաշվարկը չէ, այլ հուշել են, ասենք, ամերիկյան այցի ընթացքում, օրինակ՝ երբ Սերժ Սարգսյանը կարճատև առանձնազրույց է ունեցել Օբամայի հետ և ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկել «համահայկական նշանակության հարցեր»: Բացառված չէ, որ Նահանգները փորձելով ինչ-որ հայ-թուրքական պրոցես թեկուզ սաղմնավորել, ակնկալում է «սեպ» խրել Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունու մեջ, որը փորձում է ռազմավարական համաձայնությունների գալ Կովկասում Արևմուտքի ներկայության աճ թույլ չտալու, միաժամանակ Իրան-Արևմուտք հարաբերության կարգավորման տարածաշրջանային էֆեկտը՝ նաև Իրանի ռեգիոնալ դերի աճը կանխարգելելու համար:

Մյուս կողմից՝ հենց նույն Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռանկյունու ռազմավարական համաձայնության ձգտումների ու ջանքերի շրջանակում, դրա տրամաբանության մեջ հավանական է, որ Սարգսյանին Թուրքիայի հանդեպ կոշտ վերաբերմունքը մեղմելու որոշակի մեսիջներ է հորդորում Պուտինը՝ այդ գործընթացը դիտարկելով Թուրքիայի հետ պայմանավորվածության փաթեթի մաս, օգտագործելով Հայաստանի վրա իր ազդեցությունը: Ի վերջո, «ֆուտբոլային դիվանագիտությունն» էլ սկսվեց Մոսկվայից, որտեղ այցելած Սերժ Սարգսյանը հայտարարեց Գյուլին ֆուտբոլի հրավիրելու մտադրության մասին: Այժմ ԱՄՆ-ից հայտարարվում է պատրաստակամության մասին, եթե Թուրքիան վավերացնի արձանագրությունները:

Սակայն հավանական է, որ այդ ամենում չկա որևէ աշխարհաքաղաքական հետք, այլ ընդամենը դրսևորվում է հայ-թուրքական խնդրի կապակցությամբ Հայաստանի սցենարային և գաղափարական զինանոցի դատարկությունը: Այսինքն՝ ըստ էության ասելու ոչինչ չկա, քան՝ կա՛մ ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ուժգնացնել պահանջատիրական շեշտադրումներն ու տոնայնությունը, բայց իհարկե՝ ամենևին մինչև վերջ այդպես էլ չհստակեցնելով պահանջի առարկան և շրջանակը, կա՛մ այդ տարելիցի անցումից հետո վերադառնալ արձանագրությունների վերաբերյալ ստանդարտ ձևակերպումներին՝ մենք պատրաստ ենք, եթե իրենք վավերացնեն:

Մինչդեռ այդ երկու ստանդարտներից դուրս, որոնցից մեկը մի քանի տասնյակ տարիների, իսկ մյուսն էլ կես տասնյակ տարվա կենսագրություն ունի, Հայաստանն ունի՞ արդյոք որևէ այլ գաղափար, պատկերացում հայ-թուրքական ուղղությամբ քաղաքական որևէ նախաձեռնության, որևէ գործընթացի, հեռանկարի վերաբերյալ: Միգուցե Հայաստանը համարում է, որ դա իրեն պետք չէ: Այդ դեպքում պետք է այլևս պետք չլինի նաև արձանագրությունների վավերացումը: Առավել ևս, որ շատ մեծ հարց է, մեղմ ասած, թե ընդհանրապես երբևէ այդ արձանագրություններն իրենց բովանդակությամբ պետք եղել են Երևանին, թե ոչ:

«Ֆուտբոլային դիվանագիտությունը» սկսելիս Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Թուրքիայի մերժման և արձանագրությունների տապալման դեպքում Հայաստանը գիտե, թե ինչ է պետք անել: Բայց, ինչպես երևում է, Հայաստանը չգիտե ինչ անել, կամ իմացածը եղել է այն, որ Հայաստանը, մեծ հաշվով, ոչինչ չպետք է անի: Համենայնդեպս, հիմա հենց այդ վիճակն է, և Հայաստանը հայ-թուրքական հարաբերության մասով չի անում ոչինչ: Մի՞թե դա այդքան անկարևոր ուղղություն է՝ հատկապես, երբ ներկայումս նկատելի է, թե որքան ջանադրաբար են փորձում միմյանց հետ ինչ-որ պայմանավորվածությունների գալ Թուրքիան ու Ռուսաստանը, իհարկե՝ Ադրբեջանի մասնակցությամբ: Թե՞ Հայաստանին Մոսկվայից հենց հանձնարարված է ավելորդ քայլերով չվտանգել ռուս-թուրքական հարաբերությունը:

Ի վերջո, կասկածից վեր է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերության մոտիվների շարքում առաջիններից մեկը դիտարկում է հենց Հայաստանին զսպելը՝ օգտագործելով Երևանի վրա Մոսկվայի ահռելի ազդեցությունը: Եվ երբ մենք դիտարկում ենք տարածաշրջանում վտանգավոր գործընթացները, որոնք բերել են լարվածության աճի ղարաբաղյան ճակատում, ակնհայտ է դառնում, որ հայ-թուրքական հարաբերությունը Հայաստանի համար կարող է լինել այն ուղղություններից մեկը, որով Երևանը կարող է փորձել ապահովել տարածաշրջանում իր համար անհրաժեշտ քաղաքական հավասարակշռությունները՝ թույլ չտալով ՌԴ-Թուրքիա-Ադրբեջան միակողմանի գործընթաց:

Բայց ակնհայտ է նաև, որ դրա համար Երևանից պահանջվում են հայ-թուրքական հարաբերության վերաբերյալ ծանրակշիռ, նոր մոտեցումներ, որոնք կպարունակեն ռեգիոնալ հեռանկարներ և այդպիսով կունենան շահագրգիռ արձագանքողների լայն շրջանակ: Հատկապես, որ աշխարհաքաղաքական զարգացումները և միջավայրը ներկայումս Հայաստանին ընձեռում են նմանօրինակ ստեղծագործական մոտեցման հարմար միջավայր: Այստեղ բուն խնդիրը նույնիսկ հայ-թուրքական հարաբերությունը չէ, այլ դրանով տարածաշրջանային օրակարգի այլընտրանքային բովանդակություն ձևավորելու փորձը, որը շատ կարևոր է Հայաստանի անվտանգության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում