Facebook սոցիալական ցանցի՝ բջջային գովազդից ստացված եկամուտները այս տարի կկազմեն մոտ 1 մլրդ դոլար: Նման եզրակացության են եկել Նյու Յորքի eMarketer հետազոտական ընկերության վերլուծաբանները, որոնք մասնագիտացած են ինտերնետ գովազդի ուսումնասիրման մեջ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ընկերության տվյալներով՝ 2013 թվականին բջջային գովազդը սոցիալական ցանցին կբերի 965 մլն դոլար՝ 2.5 անգամ ավելի 2012-ի համեմատ:
Վերլուծաբանները հիշեցնում են, որ այսօր Facebook-ը Կալիֆոռնիա նահանգի Մենլո Պարկ քաղաքում գտնվող իր կենտրոնակայանում կանցկացնի մամլո ասուլիս, որի թեման չի հաղորդվում: Չի բացառվում, որ միջոցառման ժամանակ ներկայացվի սմարթֆոն՝ հավանաբար թայվանական HTC ընկերությունից: Սմարթֆոնը կաշխատի Android-ի բազայի վրա Facebook-ի ստեղծած օպերացիոն համակարգով:
Սոցցանցի ամենամսյա լսարանը կազմում է 1.06 մլրդ օգտատեր, որոնց կեսը ցանց են մտնում բջջային սարքերով:









































