«Աստղային պատերազմներ»-ի առաջին սերիայի տիեզերանավի մոդելը ԱՄՆ աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 450 հազար դոլարով: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Profiles in History աճուրդի տանը:
Մոդելը, որի բարձրությունը չի գերազանցում 41 սմ-ը, հայտնվել է «Աստղային պատերազմներ: Դրվագ 4: Նոր հույս» սերիալի առաջին սեզոնում: Այն ֆիլմի ամենաթանկարժեք արտեֆակտն է, որ երբևէ վաճառվել է աճուրդում:
Անանուն գնորդը դրա համար վճարել է երկու անգամ ավելի, քան ակնկալում էին կազմակերպիչները: Լոտի մեկնարկային գինը 200-300 հազար դոլար էր:








































