Մեքսիկայի արևմուտքում՝ Խաղաղ օվկիանոսի ափերից 80 կմ հեռու, սկսվել է Կոլիմա հրաբխի ժայթքումը, նաև հայտնի որպես «Հրե հրաբուխ» և «Երկրորդ Վեզուվ» անուններով, հայտնում է gazetavv.com-ը:
Մոխրի սյունը բարձրացել է ավելի քան երկու կիլոմետր: Լեռնազանգվածի բարձրությունը 3 839 մետր է:
Տեղական իշխանությունները մարդկանց տարհանել են հրաբխի տարածքից 12 կմ շառավղով: Դա Մեքսիկայի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է: Այն ժայթքել է ավելի քան 40 անգամ՝ սկսած 1576 թվականից:









































