Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է սմարթֆոնների անլար լիցքավորում կատարող նոր էկրան, հայտնում է ultramir.net-ը: Այդ տեղեկությունները հրապարակված են ընկերության պաշտոնական կայքում:
Էկրանի չափը 23,6 դյույմ 1920×1080 կետայնությամբ է, պայծառությունը կազմում է 252 կդ/մ2: Այն ունի հորիզոնական և ուղղահայաց 178 աստիճան դիտման անկյուն:







































