«Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում կայացած «Յուվենթուս»-ի դեմ խաղը:
«Չեմպիոնների Լիգայում չի կարելի սխալվել: Դա օրենք է: Ինչպես տեսաք, մենք առաջին իսկ րոպեներից ջանում էինք վերահսկել գնդակը, նպատակին ծառայեցնել յուրաքանչյուր փոխանցում: Չէինք ցանկանում ռիսկի դիմել, փորձում էինք թույլ չտալ մրցակցին գոլային պահեր ստեղծել: Կրծում եմ` մենք հիանալի խաղ ցուցադրեցինք»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Նոյերի խոսքերը:
«Բավարիա»-ի և «Յուվենթուս»-ի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին` Թուրինի «Յուվենթուս» մարզադաշտում:






































