Հաղորդագրությունների փոխանակման ծրագրերը կարող են բերել Facebook-ի ոչնչացման՝ պնդում են փորձագետները: WhatsApp, Kik և Wechat ծառայությունների տարածվածությունը կարող է դառնալ լուրջ խնդիր Facebook-ի համար:
Նման ծրագրերը մեծ համբավ են ձեռք բերում դեռահասների շրջանում այն ժամանակ, երբ Մարկ Ցուկերբերգի ստեղծած հսկայական ցանցը զիջում է իր դիրքերը: Ծրագրերը նույնիսկ նույնատիպ գործառույթներ ունեն՝ անձնական էջի բացում, ընկերների գրանցում և լուսանկարների, երաժշտության ու տեսանյութերի փոխանակում:
Տեխնիկապես ավելի զարգացած երիտասարդներն այդ ծառայությունները տեղադրում են իրենց սմարթֆոնների վրա: Այդ ծառայություններն ապահովում են օգտատերերի արագ ու ավելի հեշտ հաղորդակցությունը:
Փորձագետները կարծում են, որ նմանատիպ ծառայությունները կարող են խամրել Facebook-ի հեղինակությունը մի քանի տարիների ընթացքում:
Facebook-ը դեռ չի մեկնաբանում այս իրավիճակը:







































