Ռուսական ավիահարվածները Սիրիայում էլ ավելի կինտենսիվանան՝ ասել է միջազգային հարցերով Պետդումայի կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը ֆրանսիական Europe 1 ռադիոկայանի հետ հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը ռազմական արշավի տևողությունը գնահատում 3-4 ամիս։
«Միշտ կա տևական ձգձգման ռիսկ, սակայն Մոսկվայում մենք խոսում ենք 3-4 ամսվա տևողության գործողության մասին»,- ասել է Պուշկովը։
Պուշկովի հայտարարությունը հայտնվել է Փարիզում Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի առաջնորդների հետ Վլադիմիր Պուտինի հանդիպումից մի քանի ժամ առաջ։
Պուշկովի խոսքով՝ ավիահարվածների հիմնական թիրախ են ԴԱԻՇ-ի դիրքերը, չնայած ընդդիմադիր ուժերը երբեմն շատ մոտ են ահաբեկիչներին։
Պուշկովը նշել է, որ ռուսական ռազմական գործողությունն ուղղված է Սիրիայի պահպանությանը՝ որպես անկախ պետության, «այլապես այն կփլուզվի»։












































