Sunday, 28 06 2026
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է
07:50
Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով

Տարոն Մարգարյանն ընդունել է Յուրի Ջորկաեֆին ու «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ի մասնակիցներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է հոկտեմբերի 3-ին Երևանում կայանալիք «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» միջազգային կիսամարաթոնի կազմակերպիչ, Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ քաղաքապետարան այցելած, կիսամարաթոնի մասնակիցներ, Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին, Ֆրանսիայի Դեսին քաղաքի փոխքաղաքապետ Դենի Ջորկաեֆին, Լատվիայի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Գունտիս Զալիտիսին և Հունաստանի ատլետիկայի ֆեդերացիայի փոխնախագահ Դիմակոս Պանագիոտիսին:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին` քաղաքապետը նախ համառոտ ներկայացրել է մայրաքաղաքում սպորտային կյանքի աշխուժացմանն ուղղված աշխատանքները՝ ընդգծելով, որ հատկապես վերջին տարիներին ծրագրային հստակ քաղաքականություն է տարվում ինչպես մայրաքաղաքի մարզական օջախների պայմանների բարելավման ու դրանք համապատասխան մարզագույքով ապահովելու, այնպես էլ Երևանում առողջ ապրելակերպի խթանման ուղղությամբ:

«Քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը հստակ է, և Երևանի զարգացման ծրագրերով մայրաքաղաքում սպորտային կյանքի էլ ավելի աշխուժացմանն ուղղված ծրագրերը շարունակական են: Մարզական օջախների նորոգման ու նոր մարզագույքով համալրելու ուղղությամբ տարվող աշխատանքներից բացի, մայրաքաղաքի բակերի համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում մենք բակային տարածքերն ենք նաև կահավորվում մարզական գույքով ու ֆուտբոլի փոքր խաղադաշտերով, ինչը, համոզված եմ, իր կարևոր դերն ունի առողջ ու սպորտասեր սերունդ դաստիարակելու գործում: Եվ ուրախալի է, որ հատկապես վերջին տարիներին երևանյան մարզիկները տարբեր մարզաձևերում շոշափելի ձեռքբերումներ են գրանցում, այդ թվում նաև համահայկական ու հանրապետական մրցումներում՝ թիմային հաշվարկով զբաղեցնելով պատվավոր առաջին տեղը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով հոկտեմբերի 3-ին առաջին անգամ Երևանում կայանալիք «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» միջազգային կիսամարաթոնին` քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ այն մեծ սիրով կընդունվի մայրաքաղաքի բնակիչների կողմից:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ռոբերտ Էմմիյանն իր հերթին կիսամարաթոնի բոլոր մասնակիցների գոհունակությունն է փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ երևանյան առաջին միջազգային կիսամարաթոնի անցկացման հարցում ցուցաբերած աջակցության համար:

Հայազգի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆն էլ իր հերթին նկատել է, որ սպորտի զարգացման հարցում Երևանի քաղաքապետի մոտեցումները, ըստ էության, հենց այն հիմնական գրավականն են, որոնք անպայման կնպաստեն առողջ ապրելակերպի խթանմանը: «Բոլոր սփյուռքահայերիս համար, պարոն քաղաքապետ, համոզված եղեք, որ Երևանն իրոք հարազատ է ու անփոխարինելի: Ու ես ուրախ եմ, որ մեր բոլորի մայրաքաղաքն այսօր տեսնում եմ ավելի գեղեցիկ, բարեկարգ ու հարմարավետ: Վերջին անգամ այստեղ եմ եղել 1999 թվականին ու պետք է խոստովանեմ, որ հիացած եմ այսօրվա Երևանով: Նաև շատ ուրախ եմ, որ քաղաքը զարգացնելուն զուգահեռ Դուք առանձնակի կարևորում եք սպորտի դերը՝ առողջ սերունդ դաստիարակելու հարցում: Լիահույս եմ, որ միջազգային այս կիսամարաթոնը ևս իր ուրույն նպաստը կբերի այդ գործին ու կսիրվի քաղաքի բնակիչների կողմից»,- նշել է Յուրի Ջորկաեֆը:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում մշտապես աջակցելու նմանօրինակ նախաձեռնություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում