Ռումինական «Օցելուլ» ակումբն անցյալ տարի 50-ամյակի առթիվ փոխել է ակումբի տարբերանշանը:
Կատալոնական «Բարսելոնա»-ի ներկայացուցիչները քննադատել են ռումիանական ակումբի նոր տարբերանշանը, համարելով, որ այն վերակազմված է «կապտանռնագույններ»-ի տարբերանշանից:
Արդյունքում ռումինական ակումբը մտադրություն է հայտնել փոխել ակումբի տարբերանշանը: Այդ մասին հաղորդել է «Օցելուլ»-ի մարզական տնօրեն Քրիստիան Մունտյանուն:










































