Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան չի բացառում, որ կազմակերպության անդամ երկրների տարածքներում կարող են հայտնվել Աֆղանստանի ճամբարներում պատրաստված գրոհայիններ՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Բորդյուժայի խոսքերով՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամն ազդում է ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության վրա և սրում առանց այն էլ գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական խնդիրները, խթանում բողոքական շարժման աճը:
Նրա կանխատեսումների համաձայն՝ իրավիճակը չի բարելավվի, այդ թվում՝ նաև Աֆղանստանում:
«Կպահպանվեն գրոհայինների պատրաստման ճամբարները, այդ թվում՝ ծնունդով ՀԱՊԿ անդամ-պետություններից, որոնք որոշ ժամանակ հետո կվերադառնան մեր երկրներ և զենքը ձեռքներին կորոշեն քաղաքական խնդիրները»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: