«Լոս Անջելես Գելեքսի» թիմի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը համեմատել է Լիոնել Մեսսիին և Քրիշտիանու Ռոնալդուին: «Լիվերպուլ»-ի լեգենդը նախապատվություն է տվել Մեսսիին:
«Հավանաբար, կգերադասեի Մեսսիին, քանի որ նրա խաղում ավելի շատ են թիմային գործողությունները: Նա կարող է ավելի շատ գոլային փոխանցումներ կատարել:
Բոլորս երջանիկ մարդիկ ենք, որ Ռոնալդուի և Մեսսիի ժամանակակիցներն ենք: Նրանցից, իսկապես, պետք է զգուշանալ խաղադաշտում: Այդ երկուսն այլ մոլորակից են»,- Sport-ը մեջբերում է Ջերարդի խոսքերը:










































