Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Օրվա մեծ խորհուրդը

– Քրիստոս յարեաւ ի մեռելոց:
– Օրհնեալ է յարությունն Քրիստոսի:

Օրը մի մեծ ու անանց խորհուրդ ունի միայն. երեկոյան ավարտվում է Ավագ շաբաթը, և սկսվում աշխարհի ամենամեծ ու ամենակարևոր տոներից մեկը. Սուրբ Զատիկը` Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը: Մնացյալն անկարևոր են ու անցավոր:

Ավարտվում է Ավագ շաբաթը, որի ընթացքում, Հովհան Ոսկեբերանի խոսքով. «…տրորվեց և ոտնահարվեց մահը, ջնջվեց մեղքը, փշրվեցին երդումն ու դրախտի փականը, կոտրվեց երկնքի անմատչելիությունը, մարդիկ մերձեցան հրեշտակներին, հեռացվեց բաժանության պատնեշը, զավթվեցին անջրպետող սահմանները, Աստված աշխարհում հաշտեցրեց երկնայինն ու երկրայինը», ու սկսվում է Սուրբ Զատիկը, որն ինչպես զատվելու խորհուրդն ունի իր մեջ, այնպես էլ ըստ Գրիգոր Տաթևացու` որպես Ազատություն է թարգմանվում: Զատվել մեղքից, մահից, անցավորից և վերադառնալ առ Աստված, քանզի այնտեղ է` ՆՐԱ մոտ, իրական ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ, ՄՆԱՅՈՒՆԸ:

Կյանքի իմաստն, ի վերջո, յուրաքանչյուր մահկանացուիս համար մարդ-Արարիչ, Արարիչ-մարդ, մարդ-մարդ հարաբերությունների իմաստը հասկանալը, գիտակցելն ու ներդաշնակության հասնելն է: Սուրբ Զատկին նախորդած երեք օրերն, ի վերջո, մարդկության պատմության մեջ ամենածանր, ամենադաժան ու ամենասև օրերն են եղել: Դրանք այն օրերն էին, երբ Հիսուսը Երկրի վրա չէր արդեն` որպես մեկը մեզնից և ոչ էլ դեռ Երկնքում էր` Հոր կողքին:

Ու եթե մարդը, որն իր էությամբ հավերժական գոյ է, դիմացել է այդ փորձությանը, այլևս որևէ փորձություն նրան չի կարող ծնկի բերել: Նույնը և` ժողովուրդների դեպքում, քանզի ասված է նաև. «Այն ժողովուրդը, որն ընթանում էր խավարի միջով` տեսավ մեծ լույս. ձեզ համար էլ, որ բնակվում եք աշխարհում և մահվան ստվերների մեջ` լույս պիտի ծագի» (Եսայի 9, 2):

Այնպես որ` խաղաղ, մաքուր և սիրով ողջունենք միմյանց մեծ Ավետիսի օրը.

– Քրիստոս յարեաւ ի մեռելոց:
– Օրհնեալ է յարությունն Քրիստոսի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում