Չամփանի ինստիտուտի (Կալիֆոռնիա) գիտնականները հետազոտության շրջանակներում հարցում են կատարել 30-44 տարեկան 60 000 մարդու շրջանում: Այս մասին հայտնում է informing.ru-ն:
Արդյունքում փորձագետները պարզել են, որ սեքս-զուգընկերների թիվը կախված է մարդու ֆիզիկական պարամետրերից: Պարզվել է՝ ցածրահասակ երիտասարդները և աղջիկները պակաս հաջողություն են ունենում հակառակ սեռի շրջանում:
Մասնագետները հայտնում են, որ միջին հասակով հարցվածներն իրենց կյանքի ընթացքում մինչև 5 զուգընկեր են ունեցել: Սեքսուալ ամենամեծ հաջողություն են ունեցել միջին մարմնակազմվածքով մարդիկ: Ամերիկացի փորձագետները կարծում են, որ այդպիսի կապ կա, քանի որ ավանդաբար մեր հասարակության մեջ ընդունված է, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները կանանցից ավելի բարձրահասակ լինեն:
Գիտնականները հարցման ընթացքում նաև պարզել են, որ մարդիկ, որոնք երեխա ժամանակ ավելորդ քաշ են ունեցել, հասուն կյանքում անկողնում միայն մի քանի զուգընկերոջ հետ են կապ ունեցել: Դա կապված է դեռահաս ժամանակ ձեռք բերված բարդույթների հետ:












































