Facebook-ը ռեսուրսի բջջային էջերի համար թողարկել է թարմացում, որը հնարավորություն է տալիս օգտատերերի պրոֆիլում լուսանկարի փոխարեն տեսանյութ ավելացնել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Տեսանյութ-պրոֆիլը հնարավորություն կտա ցույց տալ ձեր այն մասը, որը դուք չէիք կարող ցույց տալ նախկինում, և ձեր պրոֆիլին կավելացնի նոր չափում»,- հայտարարել են ընկերությունում:
Բացի դրանից՝ օգտատերերը կկարողանան որոշակի ժամկետով փոխել պրոֆիլի լուսանկարը՝ նշելով դրա սկզբի և ավարտի ժամկետները: Ընկերությունում կարծում են, որ այդ գործառույթը պետք կլինի, եթե օգտատերը, օրինակ, ցանկանա աջակցել սիրելի թիմին եզրափակիչ խաղից 1 շաբաթ առաջ կամ շեշտը դնել իր կյանքի որևէ կարևոր իրադարձության վրա:
Օգտատերերը նաև կարող են էջի վերևում տարածությունն այնպես կարգավորել, որ դրա այցելուները տեսնեն էջի տիրոջն անհրաժեշտ տեղեկությունը:
Նորությունների շնորհանդեսը տեղի է ունեցել գովազդի 12-րդ շաբաթում: Գործակալությունը հիշեցնում է, որ նորամուծությունները սոցցանցին պետք է օգնեն ավելացնել եկամուտները բջջային պրոֆիլներում տեղադրվող գովազդից:










































